Մեծ թենիսի Պեկինի մրցաշարի եզրափակիչում Սերենա Ուիլյամսի հաղթանակը ռուս Մարիա Կիրիլենկոյի նկատմաբ նշանավորվեց նաև նրանով, որ այն դարձավ ընթացիկ մրցաշրջանում ամերիկուհու հաղթական յոթանասուներորդ մրցախաղը: Այսքան և սրանից ավելի հաղթանակ մեկ մրցաշրջանի ընթացքում մինչեւ այժմ նոր հազարամյակում կարողացել է տոնել երեք մարզուհի: Նրանք են` բելգիացիներ Ժյուստին Էնենը (2003թ., 75 հաղթանակ), Կիմ Կլեյտերսը (2003թ., 90 հաղթանակ), սերբուհի Ելենա Յանկովիչը (2007թ., 72 հաղթանակ):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ